![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկանությունում տրվող 33 միլիոն դրամ հավելավճարը քչություն է անում. նորից գումար է պետք
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Arpine-Sargsyan-Nikol.jpg)
Ներքին գործերի նախարարության ավելի մեծ թվով ծառայողներ այսուհետ, աշխատավարձից բացի, կստանան հավելավճարներ։
Խոսքը վերաբերում է ՆԳՆ ոստիկանության կառուցվածքում ձևավորված համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական ապարատի ծառայողների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների օպերատիվ ծառայությունների ծառայողների, տարածքային ստորաբաժանումների օպերատիվ ծառայությունների ծառայողների, քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողների համար նախատեսված հավելավճարներին։
Կառավարության ընդունած որոշմամբ՝ այդ նպատակով բյուջեից հատկացվել է 33 միլիոն 069 դրամ, բայց քանի որ Կառավարության ընդունած այս որոշմամբ հավելում է նախատեսվում նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների բոլոր ծառայողների համար, ուստի Ֆինանսների նախարարությունը ՆԳՆ-ին առաջարկել է հավելյալ գումարի հայթայթման համար նախ վերահաշվարկել ՀՀ ՆԳՆ որոշ ծառայողների դրամական բավարարման չափերը, ապա բացահայտել, թե հավելյալ քանի՞ ծառայողի է անհրաժեշտ հավելավճար տրամադրել։
Նշենք, որ Կառավարությունը որոշումն ընդունել է՝ առանց ունենալու հստակ թիվ, թե, ի վերջո, հավելավճար ստացողների թիվը քանի՞ ծառայողով է ավելանալու։