Վրաստանի խորհրդարանի նախագահն արեւմտյան ինստիտուտներին մեղադրել է կեղծավորության մեջ

Զարմանալի է, որ սխալներն ընդունելու, բռնի գործողությունները դատապարտելու եւ Հանուն դեմոկրատիայի Եվրոպական ֆոնդի ֆինանսների բացահայտման փոխարեն մենք լսում ենք անհիմն եւ մերկապարանոց մեղադրանքներ Վրաստանի հասցեին, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։

Պապուաշվիլու խոսքով՝ երկերեսանիություն է, երբ ինստիտուտները, որոնք իրենք չեն ընդունում ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ հաշվետվությունն ընտրությունների վերաբերյալ, Վրաստանի իշխանություններին կոչ են անում օրենքներում հաշվի առնել ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ ապագա հաշվետվությունները։

«Զարմանալի է, որ սխալներն ընդունելու, բռնի գործողությունները դատապարտելու եւ Հանուն դեմոկրատիայի Եվրոպական ֆոնդի ֆինանսների բացահայտման փոխարեն մենք լսում ենք անհիմն եւ մերկապարանոց մեղադրանքներ Վրաստանի հասցեին։

Երկերեսանիություն է, երբ ինստիտուտները, որոնք իրենք չեն ընդունում ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ հաշվետվությունն ընտրությունների վերաբերյալ, Վրաստանի իշխանություններին կոչ են անում օրենքներում հաշվի առնել ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ ապագա հաշվետվությունները»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցերում»։

Տեսանյութեր

Լրահոս