Բաժիններ՝

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղներ ու այլ օգտակար հանածոներ մատակարարելու ցանկությանը:

Զելենսկին այս մասին խոսել է Reuters-ի հետ հարցազրույցում:

Թրամփն օրեր առաջ հայտարարել էր՝ ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին մատակարարի հազվագյուտ հողային մետաղներ և այլ օգտակար հանածոներ՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ֆինանսապես աջակցելու դիմաց:

«Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա եկեք գործարք կնքենք, մենք միայն կողմ ենք դրան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը, որոնք պետք է տրվեն իր դաշնակիցներից՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս:

Ուկրաինան անցյալ տարվա աշնանն էր հանդես եկել կարևոր օգտակար հանածոները դաշնակիցների ներդրումների համար բացելու գաղափարով՝ ներկայացնելով իր «հաղթանակի ծրագիրը»:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների 20 տոկոսից քիչ մասը, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրերի մոտ կեսը ռուսական վերահսկողության տակ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս