![](/banners/BeFunky-design.jpg)
Ագարակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-4ARxQzMXtmOw.jpg)
Փետրվարի 8-ին, ժամը 02։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բախվել են «ZIL» (վարորդ` Կ. Ո., ծնված 1988 թ․) և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1995 թ․) և Է․ Թ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։