![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումները նվազել են 29%-ով. ATI.SU
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/artahanum.jpg)
2024 թվականի արդյունքներով Ռուսաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ներքին պահանջարկը կայունացել է, ըստ ռուսական «Коммерсантъ»-ի՝ դա են վկայում ATI.SU բեռնափոխադրումների բորսայի տվյալները։
Թե՛ արտահանման, և՛ ներմուծման հաղորդակցության գծով 2024 թվականին դինամիկ աճ է նկատվել: Ռուսաստանից այլ երկրներ բեռնափոխադրումների հայտերի թիվն աճել է 45%-ով։ Բացի Բելառուս և Ղազախստան հայտերի 67%-ով և 44%-ով աճից, ATI.SU-ն նշում է դեպի Իրան բեռնափոխադրումների պահանջարկի կրկնակի աճի և Գերմանիա բեռների առաքման պահանջարկի եռակի աճի մասին։ Բեռնափոխադրումների առավել նկատելի անկումը` 32%-ով, ցույց է տվել Թուրքիան, ինչը մեծապես պայմանավորված է վճարումներին առնչվող խնդիրներով, հաղորդում են բորսայից։
Ներմուծման բեռնափոխադրումների մասով հայտերն աճել են 36%-ով, գները՝ 41%-ով։ Պահանջարկի ամենամեծ (եռապատիկ) աճը ցույց են տվել Չինաստանը և Ադրբեջանը, իսկ Ղազախստանից բեռնափոխադրումների համար դիմումների թիվն աճել է 122%-ով։ Թուրքիայից և Հայաստանից բեռնափոխադրումները նվազել են համապատասխանաբար 5%-ով և 29%-ով։