2012թ. Սերժ Սարգսյանի և  Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան

Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած մանուշակագույն) ավտոբուսները:

Երևան համայնքն ունենալով ներկայիս համայքային բյուջեից կրկնակի կամ, եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն՝ ոչ թե Երևան համայնքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք գնվել և ներմուծվել են ԱՆՎՃԱՐ:

Այն ժամանակվա կեղծ ընդդիմադիրները, ովքեր հետագայում, որպես իշխանություն ունեցան իրենց ուրույն և ազդեցիկ դերը մեր երկիրը դեպի կործանման տանելու գործում, պայքարում էին իբրև տրանսպորտի թանկացման դեմ, որի վերաբերյալ այն ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ նպատակ և ցանկություն չունենք ուղեվարձը բարձրացնելու:

Սակայն հիմա, նշված ուժերն, արդեն իսկ իշխանություն դառնալով, մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ Երևանցիներս, թե որպես շահագործող և թե որպես համավարկառու»:

 

Տեսանյութեր

Լրահոս