Բաժիններ՝

Դևլեթ Բահչելին տեղափոխվել է հիվանդանոց. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ պնդումների՝ Բահչելիի գանգատը կապված է եղել սրտի հետ և այդ իսկ պատճառով էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Չնայած նման պնդումներին կուսակցության առաջնորդի անձնական քարտուղար Մուրադ Չելիքերը հերքել է տեղեկությունը, թե Բահչելին հիվանդանոց է տեղափոխվել:

Նրա խոսքով, «ԱՇԿ» առաջնորդը չդադարող հազի պատճառով դիմել է հիվանդանոց, ինչից էլ հետո էլ բժիշկները խորհուրդ են տվել համապատասխան հետազոտություն անցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս