Բաժիններ՝

1 օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 23, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, կեղծ փաստաթղթի՝ 3, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության կամ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զինվորական պաշտոնեական անփութության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, վարչական վարույթով սուտ բացատրություն տալու, հետամտելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 6, սպանության փորձի, ավազակության, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար․ 6 անձ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս