
Հրդեհ՝ Վաղաշեն գյուղում

Հունվարի 29-ին, ժամը 07։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:37-ին, մարվել՝ 10։10-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներից մեկի թիթեղյա տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ, ննջասենյակի փայտե առաստաղը և հատակը՝ մոտ 15 քմ, ննջասենյակի 3 պատուհանները, տանիքի 4 պատուհանները և տանիքի դուռը։