Մոսկվան պաշտոնապես տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների առնչությամբ

Հունվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Օ.Գալուզինը Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Ս. Մուստաֆաևին հրավիրել է ԱԳՆ։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված Հռչակագրի հիման վրա՝ երկու պետությունների ազգային շահերից ելնելով։

Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում ռուսական տան դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։

Ղազախստանում Ակտաուի մոտակայքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննության ավարտի և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031