Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային զինաթափման շուրջ բանակցությունների. Պեսկով

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների միջուկային զինաթափման հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև ԱՄՆ դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ատոմային ներուժը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում այս կերպ է արձագանքել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ մեկնաբանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այդ թեման քննարկելու՝ Վաշինգտոնի ցանկության մասին։

«Ամբողջ աշխարհի շահերից է բխում, մեր երկրների ժողովուրդների շահերից, անշուշտ, որ հնարավորինս շուտ սկսենք այս բանակցային գործընթացը», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ներկա պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է նկատի առնել ամբողջ միջուկային ներուժը: Եվ չի կարելի, օրինակ, զրույց վարել և նկատի չառնել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային ներուժը։ Ներկայիս իրողությունները թելադրում են այդ անհրաժեշտությունը», – հավելել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031