Հետնահանջ չկա. բյուջեն ուտում են Նիկոլն ու իր շրջապատը. Արծվիկ Մինասյան
Ընդդիմադիր դաշտում փոխադարձ ցեխարձակումները լավ բանի չեն բերում. Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված Անդրանիկ Թևանյանի հայտարարություններին։
«Ավելին՝ ես կարծում եմ, որ այսօր ո՛չ դրա ժամանակն է, ո՛չ էլ տեղը, որ փորձենք մեկը մյուսին մեղադրանքներ ներկայացնել, և եթե եղել են տարբեր ժամանակներում թերություններ ու սխալներ․․․ հիմա, երբ հայրենիքը կործանող քաղաքական ուժի հեռացման առաջնահերթությունն է դրված, բոլորս պետք է լծվենք այս կարևոր խնդրի լուծմանը։
Այդ խնդիրը պահանջում է նաև բոլոր ընդդիմադիր ուժերի կոնկրետ արժեքների շուրջ համաձայնությունը՝ պետություն, հայրենիք, մեր ազգային արժանապատվություն, համահայական համախմբում և դրա համատեքստում նաև առանց որևէ անձնական կենտրոնացվածության համախմբվել այս գաղափարն իրականացնելու հարցի շուրջ»,-ասաց նա։
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել համախմբված և միասնական պայքարին։
Մինասյանը ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության օրակարգը համարում է «կեղծ և արկածախնդրային»։
Նա նշեց, որ իրենք ժամանակին ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի համաձայնագրին կողմ են եղել, որովհետև այն նախորդ ժամանակահատվածում՝ սկսած 2000-ականներից ԵՄ ընտանիքի հետ առավել ակտիվ համագործակցության և հնարավոր հարաբերություններ ընդլայնելու մեխանզիմ էր։
«Այն մեծ հաշվով «և-և»-ի ամենաառարկայական փաստաթուղթն է։ Փոխարենն այս աշխատանքներն իրականացնելու և «և-և»-ի տրամաբանության մեջ աշխատանք իրականացնելու, օրվա իշխանությունները և նաև նրա սատելիտները փորձում են բերել մի կեղծ օրակարգ, որը աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պարագայում շատ ավելի վտանգավոր և ծանր հետևանքներ կարող է