ՔՊ-ում փնտրում են «դավաճանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո ՔՊ-ականները գուշակություններ էին անում, թե ով է դեմ քվեարկել նրա թեկնածությանը` դեմ գնալով քաղաքական որոշմանը։ Գաղտնի քվեարկությամբ Թորոսյանը ստացել էր 64 կողմ, 1 դեմ, ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը: Չեն մասնակցել նաեւ ՔՊ-ից հեռացած Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:

ՔՊ-ն փնտրում էր «դավաճանին», եւ շատերի համար թիվ մեկ կասկածյալը Լուսինե Բադալյանն է, որը հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից եւ ոմանց մոտ անկեղծացել, թե չի կարող Թորոսյանի տեղակալը դառնալ, քանի որ մինչեւ վերջերս քննադատել է առողջապահության ոլորտում նրա վարած քաղաքականությունը։

Ի դեպ, Բադալյանին հնարավոր փոխարինող է դիտվում հանձնաժողովի անդամ, գյումրեցի Էմմա Պալյանը, սակայն ՔՊ-ում նրա թեկնածությանն այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում: Չի բացառվում, որ հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա` այն հանձնաժողովների նման, որտեղ պետք է փոխնախագահի պաշտոններն ընդդիմության քվոտայով համալրվեին, սակայն ընդդիմությունը հրաժարվեց այդ պաշտոններից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031