Արցախի և Հայաստանի միացյալ քարտեզն ԱԺ անվտանգության աշխատակիցները պատռեցին

Այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթից հետո ԱԺ նախագահության ամբիոնին փակցրեց Հայաստանի ու Արցախի միացյալ քարտեզը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին այդ տարածքներով Հայաստան են ստացել օրվա իշխանությունները, որի անբաժան մաս էր համարվում Արցախը։

Աննա Մկրտչյանի ելույթից հետո, վարման կարգով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ասելով, թե կսպասի, մինչև Աննա Մկրտչյանը քարտեզը փակցնի։

Այնուհետև ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցներն արդեն պատռել ու հանել էին Աննա Մկրտչյանի կողմից փակցված քարտեզը։

«Իշխանության հանձնարարականի հիման վրա մեր անվտանգության ապահովման ծառայության գործողությունն է, երբ Հայաստանի ու Արցախի միացյալ քարտեզը պատռում ու հանում են, սա է այս իշխանությունների իրական պատկերը»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս