Բաժիններ՝

48-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 16-ի գիշերը, ժամը 1․40-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող յուղման կետերից մեկում գողություն է կատարվում։

Կարճ ժամանակ անց նշված վայրից՝ հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործիքներ, շինարարական ռետինե միջադիրներ և պտուտակահանի գլխիկներ: Ձերբակալման ժամանակ նա ձեռքից նետել է ձեռնոցներ, մետաղյա լինգ, դուր և յուղման կետի կախովի փականը՝ վնասված վիճակում: Առավոտյան տուժողից ընդունվել է հաղորդում:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031