
Երևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած

Հունվարի 17-ին, ժամը 11:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թին 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ա․, ծնված 1986 թ.) ընկել է շինարարական փոսը (մոտ 12 մ ). հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները Բ. Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։