Ավագանու անդամը դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար
«Հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ավինյանի հոր, պահանջելով նրանից սիմվոլիկ 500 000 դրամ փոխհատուցում վիրավորանքի համար»,- ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը, «Կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել «Օփել» մակնիշի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Ավինյանը ներողություն խնդրեց հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։