
Թենիսի աշխարհի առաջին ռակետն Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի կանանց մենախաղի երրորդ շրջանում Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 42-րդ ռակետ Դանիայի ներկայացուցիչ Կլարա Տաուսոնի հետ: 2 ժամից ավելի ձգված մրցախաղում Սաբալենկան հաղթեց երկու սեթում` 7:6, 6:4 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):