Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել երկրում չինական արտադրության անօդաչուների վաճառքը

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ քննարկում է նոր կանոններ, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ում չինական անօդաչուների սահմանափակման կամ արգելքի՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ նախարարության հայտարարության, Չինաստանի և Ռուսաստանի կողմից սպառնալիքների պայմաններում «մեր հակառակորդները կարող են այդ սարքերի միջոցով հեռավար հասանելիություն և շահարկելու հնարավորություն ստանալ, ինչը վտանգի է ենթարկում ԱՄՆ-ի գաղտնի տվյալները»։

Գերատեսչությունը հայտնել է, որ այս թեմայով հանրային մեկնաբանություններն ընդունվում են մինչև մարտի 4-ը։

ԱՄՆ-ում վաճառվող կոմերցիոն անօդաչուների մեծ մասը չինական արտադրության են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս