Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լուգանսկի Նադիա բնակավայրը վերցնելու մասին. Ուկրաինան տեղեկացնում է իր դիրքերի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի Նադիա բնակավայրը վերցնելու մասին, Ուկրաինան տեղեկացնում է իր դիրքերի ոչնչացման մասին։

Զորքերի «Արեւմուտք» խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նադիա բնակավայրը»- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Բացի այդ, տեղեկացվել է Ուկրաինայի ԶՈւ կենդանի ուժի եւ երեք մեքենայացված, գրոհային բրիգադների տեխնիկայի ոչնչացման մասին Խարկովի մարզի Դվուրեչնայա, Գլուշկովկա, Իվանովկա, Զագրիզովո, Զելյոնի Գայեւ բնակավայրերում եւ Դոնեցկի մարզի Սերեբրյանսկի անտառտնտեսությունում։

«РБК-Украина»-ն իր հերթին, հղում կատարելով «Խորտիցա» զորախմբավորման օպերատիվ-ռազմավարական ամփոփագրին, տեղեկացրել է, որ ռուսական զորքերը ոչնչացրել են ուկրաինական որոշ դիրքեր Դոնեցկի մարզի Չասովի Յար եւ Տորեցկ շրջանում։

Ինչպես նշել են ուկրաինացի զինվորականները, Կրամատորսկի ուղղությամբ ռուսական զորքրեը գրոհել են պաշտպանության ուժերի դիրքերը Չասովի Յարում եւ Ստուպոչեկի ուղղությամբ, իսկ Տորեցկի ուղղությամբ գրոհել են ամրությունները Շչերբինովկայում եւ Տորեցկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս