Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Բրիտանիան ծրագրում են հարձակվել Սիրիայում ռուսական ռազմակայանների վրա. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ը մտադիր է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով հետագայում եւս օկուպացնելՍիրիայի նավթային շրջանները Եփրատից արեւելք, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությանը։

Սիրիայում 2010-ականներից ի վեր շարունակվող հակամարտության ընթացքում Եփրատից արեւելք գտնվող երկրի հյուսիսարեւելյան շրջաններն անցել են քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց աջակցում է Վաշինգտոնը։

ԱՀԾ տվյալներով՝ «ԱՄՆ հեռացող վարչակազմը եւ բրիտանական ղեկավարությունը ցանկանում են թույլ չտալ Սիրիայում իրավիճակի կայունացում եւ այնտեղ քաոս սերմանել, սակայն դա կանխվում է Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությամբ»: Հետեւաբար, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները ԻՊ-ին հանձնարարել են հարձակումներ իրականացնել Սիրիայում ռուսական բազաների վրա՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով, նշել է ԱՀԾ-ն։

«Անգլոսաքսերի այս մոտեցումը, որոնք հայտարարում են կայունացման եւ «ժողովրդավարական» Սիրիայի կառուցման իրենց հանձնառության մասին, լավագույնս ցույց է տալիս նրանց իսկական վերաբերմունքն այս երկրի եւ նրա ժողովրդի նկատմամբ», նշել է ԱՀԾ-ն:- Ի դեպ, դա է բխում նաեւ ԱՄՆ ԶՈւ օկուպացիայի շարունակումից, ԻՊ-ի դեմ պայքարի անհրաժեշտության պատրվակով, Եփրատից արեւելք նավթաբեր շրջաններում, որոնք Վաշինգտոնը չի պատրաստվում վերադարձնել Դամասկոսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս