Բաժիններ՝

Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը Արթիկ քաղաքում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Նա հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց, որը պատրաստ է ներկայացնել:

66-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված շինությունում։
Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի կանեփանման զանգված։

Կատարվում է նախաքննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031