
Թուրքիայի ԱԳ նախարարը շուտով կայցելի Սիրիա. Էրդողան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մոտ ժամանակներս կայցելի Սիրիա։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Եգիպտոսից վերադառնալուց հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք նրանց (Սիրիայի նոր վարչակազմին) մենակ չենք թողնի։
Շուտով այնտեղ կգնա նաև մեր արտգործնախարարը։ Նրանք միասին նոր համակարգ են կառուցելու»,-ասել է Էրդողանը։