
Նիկոլն ու յուր ծառաները մեզ բոլորիս փուռն են տալիս, թշնամին ու դավաճանը հո պոզով ու պոչով չի՞ լինում. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է.
«Օրերս Ֆինլանդիան դատարանի որոշմամբ Ռուսաստանին պատկանող ակտիվներ է պետականացրել:
Ֆիններն ասում են, որ գիտեն՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ սա և պատրաստ են ցանկացած սցենարի, քանի որ տարիներ շարունակ իրենց քաղաքացիների անվտանգության խնդիրներով են զբաղվել: Դրանց թվում նշում են, որ բնակչության առնվազն 90 %-ը ապահովված է անվտանգ և հարմարավետ բունկերներով:
Գանք մեզ: Նիկոլն ու յուր ծառաները, որ ամենօրյա ռեժիմով հաչում են ռուսների վրա. ի՞նչ են արել ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Պատասխան՝ ոչինչ:
Ավելին, այնպես են արել, որ Հայաստանը էլ ավելի շատ կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, բայց դրանով հանդերձ՝ իմանալով հետևանքների մասին, մեզ բոլորիս փուռն են տալիս:
Թշնամին ու դավաճանը հո պոզով ու պոչով չի լինում»: