Բաժիններ՝

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լիահույս է, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի։

Մխիթար Հայրապետյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով` լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս եմ՝ մոտակա ամիսներին կավարտվի, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է Հայրապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս