Սյունիքի հարցում Իրանը օգնության չի գա, եթե գա էլ, Փաշինյանը չի թողնի. Հրանտ Բագրատյան. News.am

Երեկ Իրանի արտգործնախարարը հայտարարեց,որ իրենք ամեն ինչ գիտեին, իսկ Հայաստանում Իրանի դեսպանը շտապեց հանգստացնել, որ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, իրենք կգան օգնության: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Իրենք օգնության չեն գա, եթե գան էլ Փաշինյանը չի թողնի: Խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, այդ գաղափարը Փաշինյանինն է իմ խորին համոզմամբ: Այսինքն Փաշինյանը ասել է, որ մենք մեր թուրք-ադրբեջանական եղբայրների հետ որոշել ենք այստեղ կիսել, նա նաեւ բանակցում է, որ ադրբեջանցիները այստեղ ապրեն, հայերի գնալու մասին խոսք չկա իհարկե, այնպես որ ի դմես հայկական իշխանությունների, մենք տեսնում ենք թուրքական վասալների, դա ակնհայտ է: Այսինքն եթե Իրանը կարող էր չեզոքացնել ինչ-որ վտանգ, իմացեք, եթե այսօրվա իշխանությունը մնաց, թույլ չի տալու, որ Իրանը միջամտի»,- ասաց նա:

Բագրատյանը նշում է,որ ինքը չի կարծում, որ ադրբեջանցիները միայն Սյունիքի վրա են այսօր կենտրոնացել, Ալիեւի նարրատիվը փոխվել է այսպես կոչված Արեւմտյան Ադրբեջանն է, այսինքն Հայաստանի ներկայիս տարածքը:

«Այս 2 մլն 800 հազարը պետք է ընտրի ներկայացուցիչներ,որոնք խոսեն Արեւմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ եւ որոշի՝ նրանցից քանիսը գան, որ գյուղը, քաղաքը գան: Ինքը չի ասում՝ ձեզ պիտի գրավեմ, ասում է՝ գալու եմ այդտեղ ապրեմ, իսկ Հայաստանի իշխանությունը կողմ է դրան»,- ասաց Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս