Բաժիններ՝

Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է ապառաժ քարերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել անտառում

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:45-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Դսեղ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել անտառում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վոլոդյա Ա.-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 15-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որդուն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031