
Սիրիայում թուրքամետ ուժերը մոտ են քրդական ուժերին հաղթելուն․ Reuters

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջի տարածքի մոտ 80%-ը և մոտ են այնտեղ քրդական ուժերին հաղթելուն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրին։
«PKK-ի դեմ պայքարը շատ մոտ է հաղթանակին։ Շարունակվում են թե՛ օդային, թե՛ ցամաքային գործողությունները՝ Մանբիջը PKK-ի ձեռքից վերցնելու համար»,- ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով քրդական աշխարհազորայիններին, որոնք արդեն երկար ժամանակ վերահսկում են Մանբիջը:
Ավելի վաղ թուրքամետ խմբավորումները Սիրիայում զավթել էին իշխանությունը։