Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ էական քայլ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը. Միրզոյան

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով նախանշել անհրաժեշտ քայլերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած վերջին տարիների ու ներկա մարտահրավերներին՝ ՀՀ-ն առավելագույն ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման, խաղաղության հաստատման նպատակով, ինչի ուղղությամբ էական քայլ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031