«Սիրիան արդեն թուրքերինն է, եթե քրդերը չկարողանան այդ անիվի տակ քար-պետություն դառնան, հաջորդը մենք ենք». Հայկ Դերզյան

ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Դերզյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի նոյեմբերի 13

Թուրքական Ազգայնական շարժման կուսակցության պաշտոնական Twitter-ում, որը ղեկավարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդարանական դաշինքի դաշնակից Դևլեթ Բահչելին, հրապարակվում է սկանդալային լուսանկար։

Լուսանկարում Բահչելին պատկերված է քարտեզի ֆոնին, որի վրա Ռուսաստանի տարածքի մոտ մեկ երրորդը նշված է որպես «թյուրքական աշխարհ»։

Նշենք, որ Բահչելին համարժեք «տարածքային պահանջներ» ունի ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ՝ այլև Չինաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, եվրոպական մի շարք երկրների և այլ պետությունների նկատմամբ։ Լուսանկարի մեկնաբանության մեջ նշվում է, որ Բահչելին զանգահարել է Էրդողանին և շնորհավորել նրան Թյուրքական պետությունների խորհրդի VIII գագաթնաժողովի կապակցությամբ։

Սա նշանակում է, որ քարտեզի հրապարակումը կապված է «Թյուրքական աշխարհի տեսլականը՝ 2040» ծրագրի ստորագրման հետ։

Սիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենք, որպես թյուրքական աշխարհի ծրագրի իրականացման ստրատեգիական ճանապարհի սեփականատերեր։

Եթե ծրագիրը հաջողեց, ապա Օսմանյան կայսրության վերածնունդը դառնում է անխուսափելի (եթե քրդերը չկարողանան այդ անիվի տակ քար-պետություն դառնան)։

Հաջորդիվ կլինի ՌԴ-ի նկատմամբ հարձակումը։ Շատ կարևոր է երկիրը մաքրել թուրքական ազդեգության տակ գտնվողներից ու ոչ մենակ մեզ, այլ նաև այլ երկրների ևս… որոնք կբախվեն վերածնվող կայսրության թրին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031