Բաժիններ՝

Վերին Լարսի անցակետում ավելի քան 1,300 հայկական բեռնատար է կուտակվել

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,300 հայկական բեռնատար։ Սպուտնիկ Արմենիա-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4,600 բեռնատար տարբեր երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031