Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար. Գեղամ Մանուկյանը Ալեն Սիմոնյանին

Երեկ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեկ օր է տալիս՝ կամ հայտարարությունը հերքելու, կամ էլ իրենից ներողություն խնդրելու համար։

«Քիչ առաջ մի հարցազրույց դիտեցի, որտեղ դաշնակցական Գեղամ Մանուկյանը «փեշերը փռել» և պաշտպանում էր Քոչարյանին, Քոչարյանի կարողությունը, Քոչարյանի անվտանգության աշխատակցի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը: մ, կհիասթափվեմ»։Բայց ձեռքի հետ նաև փորձելով ինձ վարկաբեկել՝ կրկին ստել է և մեղադրել կոռուպցիայի մեջ, ասել իբր ես Հյուսիսային պողոտայում տուն եմ առել և ծախել, ինչպես նաև խոսել է իմ ընտանիքին պատկանող Ջրվեժի տան մասին:

Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս, որ կամ հերքի իր պնդումը և ներողություն խնդրի սուտ տեղեկություն տարածելու համար, կամ ներկայացնի ապացույցներ տան կամ տների, տարածքների հստակ հասցեներ, Հյուսիսային պողոտայում առք ու վաճառքի մասին որևէ տեղեկություն: Եթե դա չանի, ստիպված է լինելու դատարանում ապացուցել, որ ես երբևէ Հյուսիսային պողոտայում տուն եմ ունեցել, գնել կամ վաճառել եմ այն: Արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ և վստահեցնում եմ, որ ընկեր Գեղամը ստիպված է լինելու ներողություն խնդրել հերթական զրպարտության համար:

Ուստի առաջարկում եմ անել դա հիմա: Ինչ վերաբերում է իմ ընտանիքին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի տանը, սրա հետ կապված Երկիր Մեդիայի դեմ արդեն հայց կա ներկայացված, մի զրպարտող նյութ էին արել, ու օրերս Երկիր Մեդիայի փաստաբանն առաջարկել էր հաշտություն կնքել, քանզի ակնհայտ է նաև իրենց համար, որ պարտվելու են և որ իրենց տարածած այդ տեղեկությունը զրպարտություն է: Ես մեծահոգաբար համաձայնվել էի՝ պահանջելով միայն հատուցել փաստաբանի ծախսը և հերքել սխալ տեղեկությունը, բայց այս հարցազրույցից հետո փոխեցի որոշումս և մինչև վերջ դատական կարգով հասնելու եմ այն բանին, որ Երկիր Մեդիան նույնպես հերքի և վճարի փոխհատուցում:

Վստահ եմ, որ ընկեր Գեղամն իր կողքի նստածներից գումար կհայթայթի, վերջը այսքան ջանասիրաբար պաշտպանում է, չէ՞, մի բան դրա դիմաց պե՞տք է ստանա, թե՞ ոչ:
Հը՞:

Հ.Գ. Միայն մի խնդրանք ընկեր Գեղամին, երբ գա դատարան իմ Հյուսիսայինի առած-ծախած տների մասին ապացույց ներկայացնելու, չփորձի ասել, որ դա նկատի չի ունեցել, Հյուսիսայինը նկատի չի ունեցել կամ ինձ նկատի չի ունեցել, կամ իրեն սխալ են հասկացել, եթե մյուսների պարագայում ինձ մեկ է նման մանր բաները, իրան դա չի սազի, ես իրեն արժանապատիվ եմ վերաբերվում»,- հոխորտացել էր Ալեն Սիմոնյանը, որի նույնիսկ եղբոր կինը՝ Անի Գևորգյանն էր ամեիսներ առաջ երկու ամսով կալանավորվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։

Ալեն Սիմոնյանի և նրա մերձավորների, ընկերների, այդ թվում` քավորի գործարքների մասին բազմիցս է գրվել մամուլում, դե իսկ նրա լկտի պահվածքի մասին դրվագնորը` սկսած քաղաքացու վրա թքելուց, հայտնի են բոլորին:

Ինչևէ, քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջով պատասխանել է Ալեն Սիմոնյանին:

«Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար:

Ուշ գիշերով ընկերներս ուղարկեցին ժամանակին էժանագին սերիալներում երկրորդական դերեր խաղացած ու հոլովակում ակվարիումում տվայտված, օլիգարխի մոտ վարձու խմբագիր աշխատած Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ ցանկանում է ինձ դատի տալ և հերքման պահանջ է ներկայացնել։

Պատճառը՝ հարցազրույցս է, որտեղ խոսել եմ նրա հայտարարությունների ու գործունեության, ՔՊ-ական իշխանությունների կործանարար քաղաքականության մասին, ու նաև՝ հիշատակել իր թանկարժեք բնակարանի մասին։

Շուրջ 50 րոպե տևած հարցազրույցում արտահայտած մտքերիցս Ալեն Սիմոնյանը վիրավորական չի համարել, ասել է թե չի ուզել հերքել, որ՝

• ՔՊ ներսում առնետի նման իրար խժռում են ու շարունակելու են խժռել,

• հայտնի չուկչայի անեկդոտի պես (երբ նռնակի հետ է խաղում և չի հասկանում, որ այն կարող է պայթել), այս իշխանությունը կրակի հետ է խաղում ու վտանգում մեր երկիրը,

• ներքին պայքարում բռնաբարում է օրենքն ու արդարադատությունը՝ այն օգտագործելով լոկ սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման գործիք։

• Նա չի հերքում, որ առավոտյան Ջրվեժի առանձնատնից է գալիս ԱԺ աշխատանքի երկու մեքենայի ուղեկցությամբ, թեև ասվում էր՝ ապրում է Կոնդի կառավարական առանձնատանը։

Այս ամենն իրեն չի մտահոգել, այլ Ալեն Սիմոնյանն անհանգստացել է «Հյուսիսային պողոտայում ու էդտեղ տներ առնել ու ծախելու» մասին իմ խոսքից։

Խոսքս լավ ու ամբողջական չի լսել, հակառակ դեպքում դա չէր պահանջի հերքել։ Բայց այդ մասին, եթե ցանկանա դատարանում կխոսենք։

Ի դեպ, ի տարբերություն իրեն, ես երբեք կարիք չեմ ունեցել և չունեմ որևէ տեսակի հովանավորչության:

Նա ակնկալում է փաստերով ցույց տամ, թե Հյուսիսային պողոտայի որ բնակարանն է իրենը։

Ասեմ՝ Հյուսիսային պողատա հասկացությունը վաղուց զուտ կոնկրետ հասցե չէ, այլ հանրության մեջ ընդհանրական ձևակերպում է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էլիտար կառույցների համար։

Ինձ համար էլ, ով միշտ ապրել է Երևանի լավագույն, գեղատեսիլ ծայրամասում՝ Քանաքեռում, սնկի պես բուսնած փոքր կենտրոնի բարձրահարկերի հավաքականությունն ընդհանրական մեկ անուն ունի՝ Հյուսիսային պողոտա, որի տարբեր շենքեր ունեն տարբեր հասցեներ, ասել է թե էլիտար, հազարավոր դոլարներ արժողությամբ վեր խոյացող շենքեր։

Ի դեպ, այդ հասցեներից մեկում՝ Եկմալյան 1/1 հասցեում էլ Ալեն Սիմոնյանի բնակարանային առուվաճառքների պատմությունների մասին էլ մամուլը վաղուց է գրել։
Դատական թղթապանակի հարստացման համար էլ երեկվանից բազում քաղաքացիներ նոր փաստեր են ուղարկում:

• Իսկ ես Ալենի համար ընկեր Գեղամ չեմ, ինչպես նա է ինձ իր գրությունում դիմել (ինչպես ասում են՝ тамбовский волк тебе товарищ…)։ Ընկեր Գեղամով կարող են դիմել ինձ կուսակցական, գաղափարական ընկերներս, պայքարի զինակիցներս։ Եվ ոչ թե Հայրենիք ու Արցախ ուրացածները։

• Հ.Գ. Արձանագրում. Ալեն Սիմոնյանը ստում է. Երկիր Մեդիային Նա դատի չի տվել, ինչպես ինքն է գրում ու իբր թե մեծահոգաբար հաշտության է համաձայնվել:

Այսպես. Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս, որ հրապարակի Երկիր մեդիայի դեմ իր հայցը, հակառակ դեպքում ետ քաշի մամուլի դեմ իր ունեցած բոլոր հայցերը:

Հ.Գ. 72 ժամ էլ տանք, որ հերքի կամ հաստատի դեռևս 2020թ.-ի սեպտեմբերին արված իր խոսքը՝ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է…»:

Իմ հարցազրույցը Հռիփսիմե Ջեմեջյանի հետ կրկին դնում եմ մեկնաբանություններում»:

Տեսանյութեր

Լրահոս