
Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում բախվել են «Kia Forte» և «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։