ԱՄՆ-ը կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայի արևելքում. ԱՄՆ ՊՆ փոխնախարար

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայի արևելքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում ունի երկու ռազմաբազա:

2021թ. ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա նահանգի Ալ-Մալիքիյա բնակավայրում կառուցեց ևս մեկ ռազմաբազա։ Կառուցման համար բնակավայր էին բերվել մոտ 60 զրահամեքենա և ինժեներական մեքենաներ։ Նշվում էր, որ ԱՄՆ-ն «այս ռազմաբազան կառուցում է տարածքի նավթահանքերին ավելի մոտ լինելու և Սիրիայի կառավարությանը պատկանող ռեսուրսները գողանալու նպատակով»։

Նշենք, որ նույն տավա հունվարի վերջին էլ ԱՄՆ-ն նոր ռազմաբազա էր կառուցել նաև Ալ-Յարուբիա բնակավայրի մոտակայքում։

Ամերիկյան նավթահանքերի մոտ ռազմաբազաներ կառուցելը Պենտագոնը մեկնաբանում էր որպես դրանք «Իսլամական պետության» ահաբեկիչներից պաշտպանելու միջոց։

Ընդհանուր առմամբ, Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ն ունի 24 ռազմաբազա և չորս հենակետ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից, 2017 թվականից Աստանայում անցկացվում էին բանակցություններ, որոնք հայտնի են որպես Աստանայի ձևաչափ. դրանց մասնակցում են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան՝ որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացի երաշխավոր երկրներ, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները, ՄԱԿ-ը և դիտորդ երկրները՝ Հորդանանը, Լիբանանը և Իրաքը։ 2024 թվականին տեղի էր ունեցել թվով 22-րդ հանդիպումն այդ ձևաչափով:

Հիշեցնենք, «Աստանայի ձևաչափով» հանդիպումից հետո համատեղ հայտարարություն էր եղել այն մասին, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը դատապարտում են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը:

Դրանք պատկանում են միայն Սիրիայի Արաբական Հանրապետությանը։ Սիրիայում իրավիճակի կարգավորման երաշխավոր կողմերի՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի «Աստանայի ձևափով» 15-րդ հանդիպման ընթացում կողմերը հանես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում էր` կողմերն ընդգծել են սիրիական Իդլիբում իրավիճակի կարգավորմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները լիարժեքորեն կատարելու անհրաժեշտությունը, դատապարտել են Իսրայելի կողմից հարձակումները Սիրիայի վրա, որոնք, ըստ հայտարարության, սպառնում էին տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:

Ինչպես տեսնում եք, այսօր արդեն` 2024 թ. Թուրքիան խախտեց Աստանայի ձևաչափով ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները, իր իսկ կողմից ստորագրած համաձայնագրերը:

Տեսանյութեր

Լրահոս