Թրամփը՝ Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակի մասին. Վլադիմիրին լավ եմ ճանաչում, սա նրա գործելու ժամանակն է

Ասադը հեռացավ։ Նա փախավ իր երկրից։ Նրա պաշտպան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի կարծիքով, Ռուսաստանը առաջին հերթին Սիրիայում գտնվելու պատճառ չուներ։

«Նրանք կորցրել են ողջ հետաքրքրությունը Սիրիայի նկատմամբ Ուկրաինայի պատճառով, որտեղ մոտ 600․000 ռուսաստանցի զինվոր է վիրավորվել կամ զոհվել, մի պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր և չի կարող հավերժ շարունակվել։ Ռուսաստանն ու Իրանը հիմա թուլացած վիճակում են, մեկը՝ Ուկրաինայի ու վատ տնտեսության, մյուսը՝ Իսրայելի ու նրա ռազմական հաջողությունների պատճառով: Նմանապես, Զելենսկին և Ուկրաինան ցանկանում են գործարք կնքել և դադարեցնել այս խելագարությունը։

Նրանք կորցրեցին 400.000 զինվոր և շատ ավելի խաղաղ բնակիչ։ Պետք է անհապաղ զինադադար կնքվի, և բանակցություններ սկսվեն. Չափազանց շատ կյանքեր են իզուր վատնվում, շատ ընտանիքներ են կործանվում, և եթե այսպես շարունակվի, սա կարող է վերածվել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ բանի: Վլադիմիրին լավ եմ ճանաչում։ Սա նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել։ Աշխարհը սպասում է»,- գրել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս