
Հարավային Կորեայի նախագահին կասկածում են պետական դավաճանության մեջ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կասկածվում է պետական դավաճանության մեջ, հայտնում է Yonhap-ը։
«Բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, և այժմ հետաքննություն է իրականացվում ընթացակարգի համաձայն», – հայտնել է մեղադրող կողմի ներկայացուցիչ Պակ Սե Հենը, որը գլխավորում է հատուկ քննչական խումբը, որը հետաքննում է Յունի կողմից անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելու փաստը:
Ըստ Պակի, դատախազությունը հետաքննում է Յունի դեմ դավաճանության և իշխանության չարաշահման մեղադրանքները:
Ավելի վաղ ձերբակալվել էր Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հենը։
Հաղորդվում է, որ հենց Կիմ Յոն Հենն է առաջարկել երկրի նախագահին ռազմական դրություն մտցնել, որն այդ մասին հայտարարել էր երեքշաբթի ուշ երեկոյան՝ երկրի ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի հետ սրվող քաղաքական փակուղու ֆոնին:
Նախագահը չեղյալ էր հայտարարեց հրամանը խորհրդարանում այն չեղարկելու օգտին քվեարկելուց վեց ժամ անց: Կիմը հրաժարական էր ներկայացրել, իսկ Յունն ընդունել էր այն հինգշաբթի օրը։