Սիրիայի իրադարձությունների ֆոնին Իսրայելի բանակը նոր դիրքեր է զբաղեցրել օկուպացված Գոլանի բարձունքներում
Սիրիայում գործող իշխանության անկման և թուրքամետ զինյալների կողմից երկիրը գրավելու ֆոնին Իսրայելի բանակը նոր դիրքեր է զբաղեցրել օկուպացված Գոլանի բարձունքներում, որը Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածք է։
Ըստ Times of Israel-ի, Գոլանի բարձունքներ են ուղարկվել Իսրայելի պաշտպանության բանակի դիվիզիան՝ դեսանտայինների և կոմանդոս բրիգադների հետ միասին։
Այս փուլում Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվում է մեկնաբանել վերջին իրադարձությունները, գրում են լրատվամիջոցները։
Անցյալ շաբաթավերջին, սիրիական իշխանությունների դեմ թուրքամետ ուժերի հարձակման ֆոնին, իսրայելական բանակը հայտարարել էր, որ լրացուցիչ ուժեր է ուղարկել Գոլանի բարձունքներ:
Օսմանյան կայսրության օրոք Գոլանի բարձունքները եղել են Պաղեստինի վիլայեթի կազմում, որից հետո ընդգրկվել են Լիբանանում Սիրիայի ֆրանսիական մանդատի մեջ։
1944-1967 թթ-ին Գոլանի բարձունքները մտել են Սիրիայի կազմի մեջ։ Ավելի ուշ՝ 1967 թվականի 6-օրյա պատերազմի ընթացքում, Գոլանի բարձունքների երկու երրորդը գրավեց Իսրայելը։ 1981 թ․-ին Իսրայելը պաշտոնապես իրեն է բռնակցել է Գոլանի բարձունքների այս հատվածը, սակայն մինչ օրս այն Իսրայելի տարածք է ճանաչված միայն Միացյալ Նահանգների կողմից։