«Թուրքիայի հերթական նեոօսմանական հաղթանակը». Մհեր Աբրահամյան
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Թուրքիայի հերթական նեոօսմանական հաղթանակը: Թուրքական մամուլը այսօր սկսել է տարածել Օսմանյան առաջին խալիֆ Սելիմ Առաջինի մուտքը Հալեպ և Դամասկոս: Ահա մոտավորապես այսպիսի տեքստով.
1516 թվականին հալեպցիները ապստամբեցին մամլուքների դեմ, ավերեցին տեղի կայազորը և փակեցին դարպասները՝ սպասելով օսմանյան բանակին։
1516 թվականի օգոստոսի 28-ին օսմանյան սուլթան Սելիմ Առաջինը քաղաքաբնակների բացականչությունների ներքո մտավ Հալեպ։
Հալեպից հետո ապստամբությունները տարածվեցին ողջ Սիրիայում և Պաղեստինում:
Սիրիայի բնակչությունը ապստամբել է մամլուքների ճնշումների դեմ և ամեն կերպ աջակցել օսմանյան զորքերին։ Երբ օսմանյան զորքերը մոտեցան, բացեցին բերդերի ու քաղաքների դարպասները։
Հալեպից 3 շաբաթ անց (սեպտեմբերի 20) Սելիմը մտավ Համա, Համայից 2 օր հետո (սեպտեմբերի 22)՝ Հոմս։
1516 թվականի հոկտեմբերի 9-ին Սելիմը հանդիսավոր կերպով մտավ Դամասկոս:
Հ.Գ. Էրդողանը իր մեջ սկսել է տեսնել Օսմանյան բոլոր հաջողակ սուլթաններին»: