Դամասկոսն ընկավ․ Սիրիայի կառավարական ուժերը լքում են մայրաքաղաքը (թարմացվող)
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների զինյալները վերահսկողություն են հաստատել Դամասկոսի նկատմամբ. կառավարական ուժերը հեռանում են Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաքից, տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը։
Արաբական լրատվամիջոցները գրում են նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ ահաբեկիչ զինյալները խոշոր հարձակում են իրականացրել կառավարական ուժերի դիրքերի վրա։
Al Jazeera-ի տեղեկություններով՝ Սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են Դամասկոսի կենտրոնը։
Al Arabiya-ն գրում է, որ Սիրիայի վարչապետհայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ ի լքի Դամասկոսը՝ պետական կառույցների գործունեությունը ապահովելու նպատակով։
***
Սիրիայի ապստամբները ազատ են արձակել Դամասկոսի բանտի բոլոր բանտարկյալներին:
***
Ըստ Al Arabiya-ի՝ Սիրիայի վարչապետը հայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին:
***
Տելեգրամային ալիքները հաղորդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը մտել են Սիրիա և գրոհում են Ալ-Համիդիան։
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի դուստրը X սոցիալական ցանցում գրել է. «Ասադը պարտվեց, իսկ Էրդողանը հաղթեց»:
Նա շնորհավորել է հորը:
***
«Իրանն այսօր» տելեգրամային ալիքը գրում է. «Դամասկոսն ընկավ։
Իրանական մամուլում «թաքֆիրի ահաբեկիչները» դառնում են «ընդդիմադիրներ»»:
***
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ափսոս էր Սիրիան…
Երկրի մեծագույն մասը և այդ թվում` մայրաքաղաք Դամասկոսն այժմ Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների ձեռքին է:
Փաստացի էլ չկա նախկին Սիրիան:
Հայտնի չէ, թե ինչ կլինի Ասադի հետ, ծովափնյա շրջանների հետ, ու կառավարման համակարգի հետ:
Փաստացի, 2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տվեց: Թեև, մյուս կողմից, ի համամետություն Եգիպտոսի կամ Թունիսի, այդքան դիմացավ:
Հավանաբար, սա նաև տեղի հայկական համայնքի պատմության վերջի սկիզբն է»:
***
Սիրիական բանակը հայտարարել է Բաշշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։
***
Դամասկոսը գրաված զինյալները երաշխավորել են մայրաքաղաքում մնացած նախարարների անվտանգությունը, Al-Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սիրիայի կապի նախարար Իյադ ալ Խաթիբը։
***