
Պուտինը հայտնել է, որ ինքը, Ալիևն ու Տոկաևն անհանգստացած են Կասպից ծովի ծանծաղացումով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ադրբեջանցի և ղազախ գործընկերներ Իլհամ Ալիևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումներում քննարկվել է Կասպից ծովի ծանծաղացման հարցը, քանի որ դա անհանգստացնում է բոլորին։
«Ադրբեջանում անցկացված հանդիպումների ժամանակ Իլհամ Հեյդարովիչը (Ալիևը – խմբ.) խոսել է դրա մասին, հիմա էլ Ղազախստանում Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչն (Տոկաև – խմբ.) է բարձրացրել է այդ հարցը։ Կասպից ծովի ծանծաղացումը մտահոգում է բոլորին։ Եվ, անշուշտ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն կենդանատեսակներին, որոնք ակնհայտորեն և նկատելիորեն տառապում են ծանծաղացումից։ Բայց ընդհանուր առմամբ դա վիթխարի խնդիր է»,-ըստ ռուսական РИА Новости գործակալության՝ նշել է Պուտինը: