
Կրկեսային շոու Christmas Story՝ Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին

Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։
Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն: Շոու ծրագրում կլինեն՝
• Ակրոբատներ՝ օդային և ոչ միայն,
• ծաղրածուներ,
• ձեռնածուներ («ժանգլյորներ»),
• Էկվիլիբրիստներ,
և այլ ժանրերի արտիստներ, որոնք տոնը կստեղծեն հենց ձեր աչքի առաջ:
Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ, թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։
Շոուի հեղինակները Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ աշխարհահռչակ «America’s Got Talent», «Britain’s Got Talent» և «Spain’s Got Talent» և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։