Վրաստանի նախագահը ցույցի ժամանակ կանգնել է ոստիկանների և ցուցարարների արանքում. դուք ծառայում եք ՌԴ-ի՞ն, թե՞ Վրաստանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին և անձամբ դիմել հատուկ ջոկատայիններին, որոնք մարտական պատրաստության են բերվել՝ ցույցը ճնշելու համար, գրում է Новости-Грузия-ն։

«Դուք ծառայում եք Ռուսաստանի՞ն, թե՞ Վրաստանին։ Ո՞ւմ եք տվել ձեր երդումը: Ինձ հետաքրքրում է պատասխանը։ Դուք չեք պատասխանում ձեր նախագահին»,-ասել է Զուրաբիշվիլին։

Երկրի նախագահը հորդորել է նրանց «մտածել իրենց երեխաների ապագայի մասին»։

ՆԳՆ աշխատակիցները Վրաստանի նախագահին չեն պատասխանել։

Զուրաբիշվիլին լքել է տարածքը՝ անվտանգության մի քանի աշխատակիցների, ցուցարարների ամբոխի և տասնյակ լրագրողների ուղեկցությամբ։ Թղթակիցներն այդ պահն անվանել են պատմական։ Վրաստանի նորագույն պատմության մեջ չկա նախադեպ, երբ գործող նախագահը կանգներ հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930