Սննդի ընդունման ժամանակացույցը չխախտելու դեպքում օրգանիզմը առողջ կլինի
Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն:
Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում:
Մասնագետները նման եզրահանգման են եկել մկների վրա արված տևական փորձերից հետո: Նրանք այդ կենդանիների մի մասին կերակրել են օրվա տարբեր ժամերի, անգամ՝ գիշերային, մյուս խումբը սնվել է օրական 10 ժամվա ընթացքում:
Առաջին խմբի մկները ժամանակի ընթացքում բավականին գիրացել են ու ձեռք բերել մի շարք առողջական խնդիրներ, մյուս խմբի կենդանիները առողջ են մնացել:
Գիտնականները հայտարարել են, որ 10-ժամյա ժամանակացույցով սնվելու դեպքում քաղցկեղից ու այլ հիվանդություններից զերծ մնալու հավանականությունը մեծանում է մի քանի անգամ: