Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում են Պենտագոնից։

«Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ՝ քննարկելու տարածաշրջանային սպառնալիքները, Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Լիբանանում իրավիճակի դիվանագիտական լուծմանը և Իսրայելի կառավարությանը կոչ է արել շարունակել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական սարսափելի իրավիճակը բարելավելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930