Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլեւս չեն բոյկոտում ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները։ Սկզբում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցեց Լավրովի հետ ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը, իսկ նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում կայանալիք «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու կմեկնի ԱԺ պատվիրակություն, որի կազմում են ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը։

Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։

Մինչդեռ այս տարվա փետրվարին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ «Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին», իսկ սեպտեմբերի 18-ին ասել էր, որ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930