Բաժիններ՝

Մահացել է «Ադամանդե ձեռքը» և այլ հայտնի ֆիլմերի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

84 տարեկան հասակում մահացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով կինոքննադատ Սուսաննա Ալպերինայի տարածած հաղորդագրությունը։

«Մահացել է Սվետլանա Սվետլիչնայան։ Այս մասին ինձ հայտնել է Սլավա Շմիրովը», – գրել է Ալպերինան։

Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, ամենահայտնիներից են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ»-ը, «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Աստվածուհի. ինչպես ես սիրեցի» և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930