Իրանի միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակման. Գրոսին գտնվում է Թեհրանում
Միջուկային օբյեկտները երբեք չպետք է ենթարկվեն ռազմական հարձակումների: Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը գտնվում է Թեհրանում։
«Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն», – ասել է Գրոսին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու՝ Իսրայելի սպառնալիքները։
«Միջուկային օբյեկտները չպետք է դառնան ռազմական գրոհների թիրախ, քանի որ դրանք կարող են հանգեցնել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքների», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱԷՄԳ-ի դիրքորոշումը՝ կապված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի հետ։
Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում անօրինական է։ Գրոսին Թեհրան է ժամանել նոյեմբերի 13-ին։
Ըստ Mehr գործակալության՝ նոյեմբերի 14-ին նա հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումից հետո Արաղչին հայտնել է, որ Գրոսիի հետ շատ «կարևոր և անկեղծ» զրույց է ունեցել, և որ բոլոր տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության և երկխոսության միջոցով։