Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:

Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր` իրականությունից փախուստն էր:

Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930