«Այս ընչաքաղց մուտանտից ազատվել է պետք». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից դիմելով քաղաքացիներին՝ ասաց՝ 2018 թվականին իշխանությունը մոտավորապես ասում էր հետևյալ նախադասությունները՝ աշխարհը ձեզ է լինելու, միայն թողեք՝ զավթեմ իշխանությունը, ամեն ինչ ձեր ասածով եմ անելու, միայն թողեք՝ զավթեմ իշխանությունը, և հիմա այս իշխանություններն իրենց նախկին ասածները ենթարկել են մուտացիայի։
«Հիմա ձեզ ընդհանրապես ուրիշ բան են ասում, ասում են՝ ո՞վ եք դուք վափշե, ո՞վ է ձեզ ասել, որ աշխարհը ձերն է, նույնիսկ այս կառավարության դուռը ձերը չէ, դուք ո՞վ դարձաք, որ ազգ լինեք, որ Արցախը ձեզ պատկանի, ո՞վ եք, որ հազարամյակների պատմությամբ Շուշին ու Գանձասարը ձերը լինեն։ Ասում են՝ ո՞վ եք, որ Բաքվում գերի չլինեք կամ թուրքի կողմից մորթված չլինեք, ո՞վ դարձաք, որ Սյունիքով անվտանգ երթևեկեք, ո՞վ դարձաք, որ Ջերմուկ, Սևան ու Սև լիճ ունենաք, ո՞վ եք, որ հայրենիքից խոսեք ու պահանջատեր լինեք Հայոց Մեծ եղեռնի համար»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Նա հիշեցրեց՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը խլեց նաև շամպայնն ու կոնյակը՝ նշելով, թե դրանք հայկական չեն, առաջարկելով, որ ինչ-որ փրփրագինիով քաղաքացիները նշեն իրենց թշվառ վիճակը։
«Սիրելի քաղաքացիներ, ձեզ հիմա ասում են, որ զավթած իշխանությունը պետք է պահեն ձեր կյանքերի, ձեր երկրի ու երեխաների հաշվին, վերջում էլ ավելացնում են՝ դուք էլ, ձեր հայրենիքն էլ։ Այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցություն հնարավոր չէ։ Մեր հայրենիքը ծախած, լափած այս ընչաքաղց մուտանտից միայն ազատվել է պետք»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում