
«Մարդ, որի դեմքի արտահայտությունից հնարավոր չէ վերջնական եզրակացություն անել». Kathimerini

Հունական մեդիայում լայնորեն քննարկվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կերպարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Ֆիդանը տարբեր հանդիպումներում փորձում է լավ ու բարի մարդու տպավորություն ստեղծել։
«Նրա մարմնի լեզուն, որը ներառում է մի քիչ ամաչկոտություն՝ զուգորդված ժպիտով, տպավորություն է ստեղծում, որ նա չափազանց բարի և լավ մարդ է»։
Բացի այդ, թերթը համեմատական է անցկացրել Ֆիդանի և հունական դիցաբանության աստվածներից մեկի միջև։ Նշվում է, որ ոմանց համար Հաքան Ֆիդանը «կանխակալ վերաբերմունքից հեռու, հանգիստ, անկեղծ և վստահելի» պետական գործիչ է, մինչդեռ ուրիշների համար նա «անկանխատեսելի» է:
«Թուրքիայի արտգործնախարարը նման է հունական Պրոտթևսի՝ մարգարեական ծովի աստծուն, որի դեմքի արտահայտությունից հնարավոր չէ վերջնական եզրակացություն անել».- գրում է հունական թերթը։